-
29.10.2023|
00:01
Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից:
-
28.10.2023|
00:01
Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում:
-
27.10.2023|
00:01
Տե՜ր, երես մի՛ դարձրու մեզնից։
-
26.10.2023|
00:01
Տեր գթա ազգս, խնդրում եմ ներիր մեր բազում մեղքերը և արժանացրու քո ողորմությանը։
-
25.10.2023|
00:01
Տե՛ր Հիսուս Քրիստոս,
Աստծո կենդանի և հավիտենակա՛ն Որդի, լուսավորի՛ր մեր միտքը՝ հասկանալու Քո կենարար խոսքերը։
-
24.10.2023|
00:01
Տե՛ր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից։
-
23.10.2023|
00:01
Իմ լավ Հիսուս, բարի Հիսուս,
Ասա՛, ես ի՞նչ անեմ,
Քո նվիրած սերմերը լույս,
Ի՞նչ խոսքերով ցանեմ:
-
22.10.2023|
00:01
Տե՛ր Աստված, բարերար,
Դարձո մեզ ի կյանս,
Դու հզոր, դու ամենաստեղծ,
Ամենազոր Հայր մեր...
-
21.10.2023|
00:03
Արդ՝ չսպասենք վերջին օրվան, չլինենք ագահ, աղքատներին կարոտ չթողնենք, Քրիստոսին չտրտմեցնենք, այլ՝ որբերին կերակրենք, այրիներին խնամենք, պանդուխտներին հավաքենք, սովածներին կերակրենք և Քրիստոսին մխիթարենք:
-
20.10.2023|
00:01
Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գթությունների և Աստված ամենայն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք ենք մխիթարվում Աստծուց: